Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Մոտալուտ նյարդային նոպայի 13 ախտանշան. med.news.am

Մոտալուտ նյարդային նոպայի 13 ախտանշան. med.news.am

Մշտական սթրեսը կարող է հանգեցնել նյարդային նոպայի՝ յուրահատուկ ֆիզիկական ու հոգեբանական կոլապսի, նշում է սթրեսի մասնագետ Շարլոթա Վատսը:

Ահա մոտալուտ նյարդային նոպայի մի քանի ախտանշան, ընդ որում՝ որոշները բավականին անսպասելի.

  1. ցավեր ամբողջ մարմնում,
  2. օրգանիզմը դժվարությամբ է վերականգնվում հիվանդություններից եւ նույնիսկ մոծակների խայթոցից հետո,
  3. մարսողական խնդիրներ, փորկապություն կամ փորլուծություն,
  4. քաղցրավենիք ուտելու եւ խթանիչ ըմպելիքներ խմելու ցանկություն,
  5. վատ կեցվածք,
  6. մակերեսային շնչառություն,
  7. սուր ռեակցիա աղմուկի, լույսի եւ  հանկարծակի շարժումների նկատմամբ,
  8. մշտական ներքին մենախոսություններ ու երկխոսություններ,
  9. ուրիշի կարծիքի նկատմամբ մշտական ուշադրություն, վախի առկայություն,
  10. վախ հանգստի հանդեպ, նույնիսկ ուժեղ հոգնածության դեպքում,
  11. սովորական գործերն անիրագործելի են թվում, իսկ առօրյա խնդիրները՝ անհաղթահարելի,
  12. մեկուսանալու եւ մենակ մնալու ցանկություն,
  13. քնի վատ որակ եւ հոգնածություն՝ օրվա ընթացքում:


Մասնագետի խոսքով՝ բոլոր այս ախտանիշները կարող են խոսել մոտալուտ նյարդային նոպայի մասին:

Ի՞նչ անել այսպիսի իրադրությունում:

Շարլոթա Վատսը մի քանի հասարակ, բայց արդյունավետ խորհուրդ է տալիս.

  • Ինչքան էլ ծանրաբեռնված լինի օրը, ժամանակ հատկացրեք հանգիստ սնվելուն, մի շեղվեք, կենտրոնացեք միայն սննդի վրա:
  • Օգտակար սնունդ ընտրեք՝ միս, հավկիթ, ձկնեղեն, բանջարեղեն, պանիր: Այս ամենը կշեղի Ձեզ քաղցրավենիքը սուրճի հետ համատեղելու ցանկությունից:
  • Փորձեք նստել ուղիղ մեջքով, քանի որ դա բարելավում է ուղեղի սնուցումը արյան հոսքի կարգավորման հաշվին:
  • Դուրս եկեք զբոսանքի:
  • Խոսեք ինչ-որ մեկի հետ, ով կյանքի վրա սթափ հայացքով է նայում եւ կօգնի օբյեկտիվ ընկալել իրականությունը:
  • Սովորեք օգնություն խնդրել: Եթե դժվարանում եք, թույլ տվեք ուրիշներին օգնել Ձեզ:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. bbcont.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ